ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ցանկանում է տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնել Կիևին. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրներին կառաջարկի տարեկան առնվազն 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում իր աղբյուրին։

Մայիսի 30-31-ին Պրահայում ընթանում է ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Հանդիպման առաջին օրվա առանցքային թեման ռազմական աջակցությունն էր Ուկրաինային։

«Անհրաժեշտ է, որ մենք պահենք աջակցության առնվազն ներկայիս մակարդակը, որպեսզի կանխատեսելիությունը, ինչի կարիքն ունի Ուկրաինան, ապահովենք անհրաժեշտ ժամանակի ընթացքում», - հայտարարել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ Ուկրաինայում ՌԴ-ի լայնամասշտաբ ռազմական գործողություններից ի վեր ՆԱՏՕ-ի անդամները Կիևին տրամադրել են տարեկան շուրջ 40 միլիարդ եվրո:

Reuters-ը պարզաբանում է, որ Ստոլտենբերգն ավելի վաղ չի հայտարարել այդ գումարի մասին, սակայն ՆԱՏՕ-ում քննարկել են հինգ տարվա ընթացքում 100 միլիարդ եվրոյի կամ տարեկան 20 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամի ստեղծումը՝ Ուկրաինային աջակցելու համար։ Ակնկալվում է, որ Կիևին տարեկան 40 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի առաջարկը կքննարկվի մայիսի 31-ին։

Ուկրաինային աջակցելու երկարաժամկետ ռազմավարության ամրապնդմանն ուղղված միջոցառումների համաձայնեցումը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ