Միջազգային

Հնդկաստանում մեկ օրում առնվազն 20 մարդ է մահացել արտակարգ շոգի պատճառով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում մեկ օրում առնվազն 20 մարդ է մահացել արտակարգ շոգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում արտակարգ շոգը դարձել է մեկ օրում առնվազն 20 մարդու մահվան պատճառ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է India TV Hindi պարբերականը։

Անցած օրն ամենաշատ թվով՝ 10 զոհ է գրանցվել արևելյան Օդիշայի նահանգում։ Բժիշկների խոսքով՝ նրանցից ութը մահացել է մինչ հիվանդանոց հասնելը:

Տապի պատճառով զոհեր են եղել նաև Ջարխանդի և Ռաջաստանի նահանգներում։

Անոմալ շոգը, որը որոշ շրջաններում գերազանցում է ըստ Ցելսիուսի 50 աստիճանը, Հնդկաստանի որոշ նահանգներում պահպանվում է մի քանի օր անընդմեջ: Ինչպես կարծում են տեղի օդերևութաբանները, 2024 թվականի մայիսը դարձել է ամենաշոգ ամիսներից մեկը դիտարկումների պատմության մեջ, իսկ մայրաքաղաք Նյու Դելիում՝ ամենաշոգը վերջին 11 տարվա ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում