Միջազգային

Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ լույս մայիսի 31-ի գիշերը տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի հետևանքով նավթամթերքով լի երեք ցիստեռն է բռնկվել Տեմրյուկի շրջանի նավթաբազայում. կան տուժածներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Օդային հարվածից տուժել է նավթաբազայի ենթակառուցվածքը: Վնասվել և այրվում է նավթամթերքով լի երեք ցիստեռն: Ներկայում ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ…. Հրդեհը բարձր աստիճանի բարդության է։ Ցավոք, կան տուժածներ», - գրել է նահանգապետը։

Նա հավելել է, որ տուժածները նավթաբազայի աշխատակիցներ են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։ Մնացած աշխատողները տարհանվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավերածություններ չկան։

Բոլոր անօդաչու թռչող սարքերին հակազդել է հակաօդային պաշտպանության համակարգը, ընդգծել է տարածաշրջանի ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում