Քաղաքականություն

Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 31ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը չի մասնակցում Ալմաթիում մեկնարկածՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսհայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Յուրի Շուվալովի խոսքերը։

«Ալմաթիում սկսվում է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որին Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցում, սակայն Հայաստանը դեմ չէ, որ որոշումները կայացվեն սահմանափակ ձևաչափով»,- նշել է Շուվալովը։

Միջոցառումն անցկացվում է ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության շրջանակներում։ Հաղորդվում է, որ մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանը վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում