Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին մեղավոր են ճանաչել քրեական հանցագործության մեջ։ Նյու Յորքի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Երկու օրվա քննարկումներից հետո 12 ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել նրան առաջադրված մեղադրանքի բոլոր 34 դրվագներով։

Նրա նկատմամբ պատժի նշանակման նիստը կկայանա հուլիսի 11-ին։ Ակնկալվում է, որ սրանից օրեր անց Հանրապետական կուսակցությունը պետք է առաջադրի Թրամփին որպես թեկնածու նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

Թրամփին մեղադրում են պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով 2016 թվականի ընտրություններից առաջ նրան 130 000 դոլար վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։ Գործարար փաստաթղթերը կեղծելու համար սահմանվող պատժի առավելագույն ժամկետը 4 տարվա ազատազրկումն է՝ չնայած նման գործերով դատապարտվածները հիմնականում ստանում են ավելի կարճ ազատազրկման ժամկետներ, տուգանքի վճարում կամ պայմանական ազատազրկում։ Եթե Թրամփի նկատմամբ կայացվի ազատազրկման որոշում, ապա նա չի կարողանա մասնակցել նախընտրական արշավների կամ հաղթելու դեպքում ստանձնել պաշտոնը։

77-ամյա Թրամփը հերքում է իր հանդեպ մեղադրանքները․ նրա փաստաբանն ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։

«Իսկական դատավճիռը կլինի նոյեմբերի 5-ին՝ ժողովրդի կողմից», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը դատավճռից հետո լրագրողների հետ զրույցում։

Հայերեն English Русский

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին