Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայի կառավարությունը մտադիր է ճանաչել Պաղեստինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածվել է Սլովենիայի Հանրապետության կառավարության X-ի միկրոբլոգում:

«Կառավարությունն այսօր ընդունել է Պաղեստինի անկախության և ինքնիշխանության ճանաչման մասին որոշման առաջարկը և ուղարկել Ազգային ժողով»,–ասված է հայտարարությունում:

Հայերեն English Русский