Միջազգային

Տեխասում ալիգատորի երախում հայտնաբերել են կնոջ մարմնի մնացորդներ

1 րոպեի ընթերցում

Տեխասում ալիգատորի երախում հայտնաբերել են կնոջ մարմնի մնացորդներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Տեխաս նահանգում կնոջ մարմնի մնացորդներ են հայտնաբերել ալիգատորի երախում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC–ն:

Հյուսթոնի իշխանությունները տարածքում փնտրելիս են եղել անհետ կորած կնոջը, երբ հայտնաբերել են մարմնի մնացորդները: Դրանց նույնականացում դեռևս չի արվել։ Ալիգատորին սպանել են:

Մինչ Հյուսթոնի ոստիկանությունը դեռ սպասում է դիահերձման արդյունքներին և մնացորդների նույնականացմանը, կարծում են, որ դա 60-ն անց կնոջ մարմնի մնացորդներ են:

Հետաքննությունը նաև կպարզի՝ ալիգատորը սպանե՞լ է նրան, թե՞ կերել է, երբ արդեն մահացած է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում