Միջազգային

Իսրայելի օդուժի հարվածներից Ռաֆահում 12 պաղեստինցի է զոհվել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի օդուժի հարվածներից Ռաֆահում 12 պաղեստինցի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական ուժերի կողմից Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 12 պաղեստինցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:

Գազայի բժշկական ոլորտի աղբյուրները հայտնել են, որ զոհված 12 պաղեստինցիները խաղաղ բնակիչներ են: Իսրայելի ավիահարվածների հետևանքով նաև կան դեռևս չհստակեցված թվով վիրավորներ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը միջազգային միջնորդներին տեղեկացրել էր Իսրայելի հետ անուղղակի բանակցություններին մասնակցությունը դադարեցնելու մասին, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում