Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 21 զոհ
1 րոպեի ընթերցում
![Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 21 զոհ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1138367.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի հյուսիսում ուխտավորներին Շիվ Խորիի շրջան տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը։ Միջադեպի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ 40 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։
Շիվ Խորիում է գտնվում հինդուական պանթեոնի գլխավոր աստվածներից մեկի՝ Շիվայի տաճարը։
Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կիրճն ընկել 45 մ բարձրությունից։
Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։