Երևանում մեկնարկեց երկօրյա գիտաժողով թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի գիտաժողովների սրահում մայիսի 30-ին մեկնարկեց «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկօրյա գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)» գիտական թեմայի շրջանակներում:

Բացման խոսքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ թեմայի արծարծումը տարբեր գիտակարգերի կողմից, ըստ էության, առաջին անգամ է տեղի ունենում։

«Թեև մենք մեր ուսումնասիրություններում մշտապես խոսել ենք հակահայկականության և հայատյացության տարբեր դրսևորումների մասին, սակայն շատ չենք բարձրաձայնել և հիմա այս միջոցառման, աշխատաժողովների միջոցով փորձում ենք փոխել իրերի այն իրավիճակը, որն այսօր գոյություն ունի մեր գիտական հանրույթի մեջ»,-ասաց նա։

Ծրագրի ղեկավար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Շուշան Խաչատրյանի կարծիքով՝ անհրաժեշտություն է զգացվում հասկանալ ինչ բառով բնութագրել կամ սահմանել երևույթը դար ի վեր մինչև արդի ժամանակաշրջանը շարունակվող բռնությունների շարքի, որոնք որոշակիորեն կապված են իրար հետ։

«Միգուցե, կարիք չկա։Միգուցե, այս քննարկումների արդյունքում մենք այլ եզրահանգումների կգանք։ Մեր քննարկումները, կարծում եմ, այդ ամենի պատասխանները կտան։ Կփորձեն տալ, համենայնդեպս, առաջին այս փուլով»,-համոզմունք հայտնեց գաղափարի հեղինակը։

Այնուհետև նա սահիկաշարով գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց թուրք-ադրբեջանական բռնությունների, ցեղասպանության և ցեղասպանական արարքների տարեգրությունն ու պատմական դեպքերը, որոնք ընդգրկում են 19-րդ դարի կեսերին Զեյթունի և շրջակայքի հայերի նկատմամբ իրականացված բռնություններից մինչև 2023 թվականի սեպտեմբերին ԼՂ հայաթափումն ու հայազրկումը։

Բացմանը հաջորդեցին պանելային քննարկումները։ Գիտաժողովին մասնակցում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, բուհերի դասախոսներ։

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ