Իրանը Հայաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացի հանդիսացող դատապարտյալների վերադարձրել է իրենց երկրներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ և դատապարտյալների տեղափոխման կոմիտեի ղեկավար Ասքար Ջալալյանը հայտնել է, որ մի շարք դատապարտված օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ Աֆղանստանից, Թուրքիայից, Հնդկաստանից, Շրի Լանկայից, Ադրբեջանից, Իրաքից և Հայաստանից դատաիրավական համաձայնագրերի շրջանակներում վերադարձվել են իրենց երկրներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքերը։

Նա հստակեցրել է, որ անցած իրանական տարվա ընթացքում երկիր է տեղափոխվել իրանցի 143 բանտարկյալ, իսկ իրենց երկրներ են վերադարձվել օտարերկրացի 291 բանտարկյալ։

Ջալալյանը նաև հայտնել է, որ այդ դատաիրավական համաձայնագրերից մի քանիսը դարձել են օրենք, իսկ որոշները՝ օրենքի վերածվելու ճանապարհին են։

«Մենք հույս ունենք, որ այս ոլորտում օրենսդրական գործընթացը կարագացվի»,- նշել է նա։

Հայերեն Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը