Միջազգային

Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»

2 րոպեի ընթերցում

Հութիները հայտարարել են, որ վեց գործողություն են իրականացրել ԱՄՆ-ի նավերի դեմ, որոնցից մեկը «խիստ վնասվել է»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շիա շարժումը (հութիներ) հայտարարել է, որ երեք ծովերում վեց գործողություն է իրականացրել ամերիկյան նավերի դեմ, որոնցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Առաջին գրոհն իրականացվել է LAX նավի դեմ. այն լուրջ վնասվածքներ է ստացել ուղղակի հարվածի հետևանքով... ԱՄՆ-ի վեց նավերի դեմ գործողությունները Կարմիր, Արաբական և Միջերկրական ծովերում անցկացվել են մի շարք հականավային, բալիստիկ հրթիռների և անօդաչուների օգտագործմամբ», - «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում ասել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը։

Մայիսի 27-ին հութիները հայտարարել էին Հնդկական օվկիանոսում և Կարմիր ծովում ամերիկյան և իսրայելական երեք նավերի վրա հրթիռներով գրոհի, ինչպես նաև Կարմիր ծովում ամերիկյան երկու էսկադրային ականակրի վրա անօդաչուներով գրոհի մասին:

«Անսար Ալլահ» խմբավորման պարագլուխ Աբդել Մալիք ալ Հուսին մայիսի 23-ին հայտարարել էր, որ իր ռազմական ուժերը անցյալ տարվա նոյեմբերից Իսրայելի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ կապված 119 նավերի վրա են հարձակվել Կարմիր ծովում, Արաբական ծովում, Ադենի ծոցում, Հնդկական օվկիանոսում և Միջերկրական ծովում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում