Միջազգային

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության շուրջ 10 հրթիռ է արձակել

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության շուրջ 10 հրթիռ է արձակել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության շուրջ տասը բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը:

Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով՝ հրթիռները Փհենյանի Սունանի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ են արձակվել մայիսի 30-ի առավոտյան ժամը 06:14-ին:

«Մեր զինվորականներն ուժեղացրել են մոնիթորինգը և զգոնությունը լրացուցիչ արձակումների նկատմամբ՝ միաժամանակ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների վերաբերյալ սերտորեն տեղեկատվություն փոխանակելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի իշխանությունների հետ, - հայտարարել է կոմիտեն:

Հրթիռների արձակումից առաջ՝ մայիսի 29-ին, Հյուսիսային Կորեան 250-ից ավելի աղբով բեռնված փուչիկներ էր ուղարկել Հարավային Կորեա՝ մինչ այդ նախազգուշացնելով, որ Հարավային Կորեայի ակտիվիստների կողմից թռուցիկների ուղարկմանը համարժեք պատասխան կտա։

Իսկ մայիսի 27-ին Հյուսիսային Կորեան ռազմական հետախուզական արբանյակ արձակելու անհաջող փորձ էր ձեռնարկել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում