Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Գեռերոյի նահանգի Կոյուկա դե Բենիտես քաղաքում նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքի ժամանակ գնդակահարել և սպանել են քաղաքապետի թեկնածու Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բառիենտոսին՝ «Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» աջ կենտրոնամետ դաշինքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Universal պարբերականը։

Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը բասկետբոլի հրապարակում քայլելիս է եղել իր կողմնակիցների շարքի առջևով, երբ անհայտ անձը թիկունքից մոտեցել է նրան, հանել ատրճանակը և մի քանի կրակոց արձակել նրա ծոծրակին։

Պարբերականը, վկայակոչելով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը, նշում է, որ հնչել է առնվազն 15 կրակոց։

Գեռերոյի նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ սպանել են քաղաքապետների պաշտոնի հինգ թեկնածուների և պատգամավորի մեկ թեկնածուի:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ