Միջազգային

ԱՄՆ-ը տակավին դեմ է Ռուսաստանի տարածքին հարվածելուն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը տակավին դեմ է Ռուսաստանի տարածքին հարվածելուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները դեռևս չեն խրախուսում ուկրաինական զինուժին՝ հարվածելու Ռուսաստանի տարածքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է Մոլդովայի մայրաքաղաքում տեղի ունեցած ասուլիսում:

«Մենք չենք օգնում և չենք մղում Ուկրաինային նման հարվածների»,- Քիշնևում հայտարարել է Բլինքենը՝ հերթական անգամ ընդգծելով, որ ուկրաինական հրամանատարությունն ինքնուրույն է որոշում, թե ինչպես վարի ռազմական գործողությունները:

Պետքարտուղարության ղեկավարը նշել է, որ շարունակելով աջակցել Կիևին՝ ԱՄՆ-ը նաև պետք է հարմարվի հակամարտության փոփոխվող իրողություններին։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմում հենց Բլինքենն է առավել ակտիվորեն հանդես գալիս այն դրույթի օգտին, որ Ուկրաինան հնարավորություն ունենա ամերիկյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում