ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է բանակցություններ վարել Իսրայելի հետ, քանի դեռ չի դադարեցվել գործողությունը Ռաֆահում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը միջազգային միջնորդներին տեղեկացրել է Իսրայելի հետ անուղղակի բանակցություններին մասնակցությունը դադարեցնելու մասին, մինչև Իսրայելը չդադարեցնի ռազմական գործողությունը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Middle East Eye հրատարակությունը՝ վկայակոչելով խմբավորմանը մոտ կանգնած իր աղբյուրին:

«Նրանք (Իսրայելը) պետք է դադարեցնեն ագրեսիան և սպանությունները, հեռանան Ռաֆահի հսկիչ անցակետից. այդ ժամանակ մենք կկարողանանք խոսել: Մինչ այդ ոչ մի բանակցություն չի լինի», - ասել է աղբյուրը:

Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ն այս որոշումն ընդունել է մայիսի 26-ին Ռաֆահում տեղակայված տեղահանվածների վրանային ճամբարին իսրայելական օդուժի հասցրած հարվածներից հետո։ Գազայի հատվածի առողջապահական ծառայության տվյալներով՝ գրոհի ընթացքում զոհվել է 45 մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել են։

Մեկ այլ աղբյուր Middle East Eye-ին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ճկունություն ցուցաբերել Գազայի հատվածի հետագա կառավարման հարցում, եթե անկլավի կառավարման որոշումը համաձայնեցվի պաղեստինյան մյուս խմբավորումների կողմից և ոչ թե ԱՄՆ-ի կամ Իսրայելի։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ