Հարավաֆրիկյան Հանրապետությունում նոր խորհրդարան են ընտրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) մայիսի 29-ին անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ «Աֆրիկյան ազգային կոնգրես» (ԱԱԿ) կուսակցությունը, որն անընդմեջ երկրում ղեկավարում է 1994 թվականին ժողովրդավարություն սահմանելուց ի վեր, այս անգամ կարող է զրկվել բացարձակ մեծամասնությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Նախընտրական հարցումների համաձայն՝ ԱԱԿ-ն կարող է հավաքել 50 տոկոսից պակաս ձայն և այդ դեպքում ստիպված է լինելու գործընկեր փնտրել կոալիցիա կազմելու համար:

Իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» ժողովրդականության անկման պատճառը համարում են կառավարության աշխատանքի թույլ արդյունքները՝ լճացած տնտեսությունը, գործազրկության և աղքատության բարձր մակարդակը, ճգնաժամային վիճակում գտնվող պետական ​​ընկերությունները, քայքայվող ենթակառուցվածքը, էլեկտրաէներգիայի և ջրի կանոնավոր անջատումները, անարդյունավետ առողջապահական և արդարադատության համակարգերը, հանցավորության և կոռուպցիայի բարձր մակարդակը:

Ազգային ժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին մասնակցում է 52 կուսակցություն։ 40,1 միլիոն ընտրողներից քվեարկելու համար գրանցվել է 27,4 միլիոնը կամ 68 տոկոսը։ Քվեարկության արդյունքները կհրապարակվեն հունիսի 2-ին։ Դրանից հետո 14 օրվա ընթացքում նոր խորհրդարանը պետք է ձևավորի կառավարություն և ընտրի նախագահ։

ՀԱՀ-ի ներկայիս նախագահ 71-ամյա Սիրիլ Ռամաֆոսայի գլխավորած ԱԱԿ-ի ամենամեծ մրցակիցն այս ընտրություններում լինելու է Ջոն Ստենհեյզենի գլխավորած «Դեմոկրատական ​​դաշինք» լիբերալ կուսակցությունը։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ