Լեհաստանը դեմ չէ, որ Ուկրաինան իր մատակարարած զենքով հարվածի Ռուսաստանի տարածքի օբյեկտներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է իրավունք ունենա արևմտյան զենքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է RBC-Ukraine պարբերականը։

«Ռուսաստանն այսօր անում է այն, ինչ ուզում է, մինչդեռ որոշ երկրներ սահմանափակում են Ուկրաինային․ սա պետք է դադարի: Լեհաստանի դիրքորոշումը պարզ է՝ Ուկրաինան պետք է կարողանա պայքարել իր ստացած տեխնիկայով, և Լեհաստանը չի առարկում դրա դեմ», - ասել է նա՝ ընդունելով, որ քիչ երկրներ են կիսում այս դիրքորոշումը։

Վերջին շաբաթներին Արևմտյան երկրներն ակտիվորեն քննարկում են այն, որ Ուկրաինային պետք է թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել Կիևին թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանին, քանի որ, ըստ նրա, Մոսկվան Ուկրաինային հարվածում է Ռուսաստանի տարածքից, հետևաբար, միջազգային օրենքի տեսանկյունից դա ընդունելի է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանումարևմտյան երկրներինկոչ է արել վերանայել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին իրենց մատակարարած զենքերով հարվածելու սահմանափակումները։

Արձագանքելով այս հայտարարություններին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրոպական երկրների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ նրանց տարածքը փոքր է և խիտ բնակեցված։

«Դա գործոն է, որը նրանք պետք է հաշվի առնեն՝ նախքան Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու մասին խոսելը», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ