Հյուսիսային Կորեան աղբ տեղափոխող ավելի քան 150 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա. Yonhap

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեան աղբ տեղափոխող ավելի քան 150 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինվորականներին։

Ըստ Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ մայիսի 28-ի գիշերվանից ի վեր փուչիկները հատել են սահմանը և ընկել երկրի տարբեր վայրերում՝ հասնելով մինչև իսկ երկրի հարավ-արևելքում գտնվող Հարավային Գյոնսանգի նահանգ։

Ընկած փուչիկները տեղափոխել են տարբեր տեսակի աղբ, ինչպես օրինակ՝ պլաստիկ շշեր, մարտկոցներ, կոշիկի մասեր և նույնիսկ գոմաղբ։ Ըստ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ աղբը հավաքվել է՝ մանրամասն վերլուծության համար:

«Հյուսիսային Կորեայի այս գործողություններն, ակնհայտորեն, խախտում են միջազգային իրավունքը և լրջորեն սպառնում են մեր ժողովրդի անվտանգությանը։ Խստորեն զգուշացնում ենք Հյուսիսային Կորեային անհապաղ դադարեցնել իր անմարդկային և գռեհիկ արարքը», - հայտնել են Շտաբների պետերի միացյալ կոմիտեում։

Բնակիչներին խորհուրդ է տրվել ձեռք չտալ ընկած առարկաներին և դրանք հայտնաբերելու դեպքում տեղեկացնել իրավապահ մարմիններին։

Այս միջադեպից առաջ Հյուսիսային Կորեան նախազգուշացրել էր, որ գործողություններ կձեռնարկի և թղթի թափոններ ու աղբ կնետի միջկորեական սահմանից այն կողմ՝ ի պատասխան Հարավային Կորեայի ակտիվիստների կողմից Փհենյանի դեմ թռուցիկների ուղարկման:

Ըստ Yonhap-ի՝ տարիներ շարունակ Հարավային Կորեա փախած հյուսիսկորեացիները և ակտիվիստները տարբեր թռուցիկներ են ուղարկում Հյուսիսային Կորեա՝ երկրի բնակիչներին կոչ անելով ապստամբել Փհենյանի վարչակարգի դեմ։ Հյուսիսային Կորեան բազմիցս կոչ է արել վերջ դնել թռուցիկների ուղարկման այս արշավին։ Այս խնդիրը վաղուց լարվածության առիթ է եղել երկու Կորեաների միջև, որոնք տեխնիկապես դեռ պատերազմի դրության մեջ են, քանի որ 1950-1953 թթ․ պատերազմն ավարտվել է զինադադարով, բայց ոչ խաղաղության համաձայնագրով։

Հայերեն English

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը