ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Կուբայի և Վենեսուելայի հետ Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովները դարձել են ամենաարդյունավետներից մեկը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին նշել են ՌԴ նախարարների կաբինետում՝ ի պատասխան 2023 թվականին ՌԴ կառավարության աշխատանքի վերաբերյալ Պետդումայի պատգամավորների հարցման։
Ցուցանիշը հաշվարկվում է՝ կախված համագործակցության խորությունից և Ռուսաստանի Դաշնության հետ երկրի առևտրի ցուցանիշներից:
Ընդ որում, 2023 թվականի ամառվանից գոյություն ունի միջկառավարական հանձնաժողովների արդյունավետության վարկանիշ, որը հաշվարկվում է՝ ելնելով հանձնաժողովի անդամների փոխգործակցության խորությունից, ինչպես նաև երկու երկրների առևտրի ծավալների աճից։ Բարեկամ երկրների շարքում դրա առաջատարներն են դարձել Կուբան, Վենեսուելան և Հայաստանը։
«Պահանջվում է ուժեղացնել միջկառավարական համագործակցության ակտիվությունը Քուվեյթի, Ուրուգվայի և Լիբիայի հետ», - նշում է նախարարների կաբինետը։
Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը դիտարկվում է որպես Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գործունեության ռազմավարության մաս: