Միջազգային

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով հնարավոր գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության մասին հարցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի խոսքերը փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն։

«Այս պահին պատասխան չկա, քանի որ ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Արևմուտքը Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով գագաթնաժողով հրավիրի և Ռուսաստանին հրավիրի այնտեղ։

«Ասում են (խմբ․ նկատի ունի Ուկրաինայի ղեկավարությանը) «մենք պատրաստ չենք հիմա հրավիրել Ռուսաստանին, բայց հետո պատրաստ կլինենք։ Մենք երբեք չենք հրաժարվել բանակցել՝ ոչ հիմա, ոչ ավելի ուշ, ոչ մեկ տարի առաջ»,- իր խոսքում նշել է Վլադիմիր Պուտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում