Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի բանակի տանկերը և զրահամեքենաները հասել են Գազայի շրջանի հարավում տեղակայված Ռաֆահ քաղաքի կենտրոնական հատված։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին։

Ըստ աղբյուրի՝ Ռաֆահի կենտրոնական Ալ-Աուդա մզկիթի մոտ նկատվել են տանկեր և զրահամեքենաներ՝ զինված գնդացիրներով։

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ իրենց ուժերը շարունակում են գործել Ռաֆահի շրջանում՝ չմեկնաբանելով քաղաքի կենտրոն հաղորդվող առաջխաղացումը:

Հաղորդվում է նաև, որ անցած գիշերվա ընթացքում իսրայելական օդուժն ու տանկերը ռմբակոծել են Ռաֆահը։

Ըստ Գազայի հատվածի առողջապահական համակարգի հաղորդման՝ Ռաֆահ քաղաքում փախստականների վրանային ճամբարի վրա Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 45 մարդ է զոհվել, իսկ հարյուրավոր մարդիկ տաբեր աստիճանի այրվածքներ ու վնասվածքներ են ստացել։

Միջազգային հանրությունն ու հումանիտար կազմակերպություններն արդեն իսկ դատապարտել են Իսրայելի կողմից հասցված հարվածը խաղաղ բնակչության դեմ։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ