Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
1 րոպեի ընթերցում
![Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1138186.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին դեռևս անհնար է համարում Զապորոժիեի ատոմակայանի վերագործարկումը, որը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռաֆայել Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցը քննարկել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ, որից հետո հայտարարել է, որ ատոմակայանի վերագործարկումն այս պահին անհնար է։