ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
1 րոպեի ընթերցում
![ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1138172.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության էլ ավելի շատ համակարգեր, հատկապես՝ Patriot։
«Մենք ԵՄ պաշտպանության նախարարների հետ կքննարկենք Ուկրաինային աջակցելու հարցը, մեզ անհրաժեշտ է ավելի ու ավելի ինտենսիվ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերի հետ կապված, ներառյալ ամենաժամանակակից Patriot-ը, սակայն նրանց ավելին է պետք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ քննարկման մասնակիցները կխոսեն նաեւ զինամթերքի մատակարարման ավելացման և սեփական պաշտպանական արդյունաբերական կարողությունների հզորությունների մեծացման մասին։