Միջազգային

Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է բելգիական RTBF-ը։

Հաղորդվում է, որ այս համաձայնագիրը նախատեսում է Բելգիայի կողմից Ուկրաինային այս տարի մոտ մեկ միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության տրամադրում։

Բացի այդ, ստորագրված համաձայնագրով ճշտվում է նաև F-16 մարտական ​​ինքնաթիռների ստույգ թիվը՝ 30, որոնք Ուկրաինային կմատակարարվեն մինչև 2028 թվականը։

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ առաջին ինքնաթիռները Կիև կժամանեն այս տարի։

Այս համաձայնագրի ստորագրումն առաջին քայլն է Ուկրաինայի նախագահի՝ Բելգիա այցի ընթացքում։

Այնուհետև նա կհանդիպի Բելգիայի թագավորին, որից հետո կմեկնի Մելսբրուկի ռազմական օդանավակայան՝ պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերի ընկերակցությամբ հանդիպելու F-16 կործանիչների օդաչուներին, հրահանգիչներին և տեխնիկներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում