Միջազգային

Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում

1 րոպեի ընթերցում

Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ հանցավորության աճ են ակնկալում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝վկայակոչելով Le Parisien պարբերականը, այդ մասին հայտնել է Փարիզի դատախազ Լոր Բեկոն։

«Մենք ակնկալում ենք հանցավորության աճ: Զբոսաշրջիկներն ավելի շատ կլինեն, քան մենք ակնկալում ենք: Խոսքը գրպանահատության, հարբածության, բռնության, հնարավոր է նաև սեռական բռնության մասին է»,- ասել է Փարիզի դատախազը:

Նա մատնանշել է Օլիմպիական խաղերի ժամանակ տեղեկատվական հարձակումների թվի հավանական աճը:

Դատախազի խոսքով՝ այս ընթացքում ավելի շատ դատաբժշկական քննիչներ են բերվելու, այդ թվում՝ Փարիզի վերաքննիչ դատարանից՝ անհապաղ վարույթն իրականացնելու համար։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կարող է Սեն գետից մարզադաշտ տեղափոխվել ահաբեկչական սպառնալիքի դեպքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում