Նիդեռլանդները գործընկերներին առաջարկել է հավաքել Patriot հակաօդային պաշտպանության 1 համակարգ և ուղարկել Կիև

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդները գործընկեր երկրներին առաջարկել է հավաքել մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ և ուղարկել այն Կիև։ Նիդեռլանդները պատրաստ է հավաքման համար բաղադրիչներ տրամադրել իր պահուստներից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդների պաշտպանության նախարարության կայքը։

«Մենք բանակցություններ ենք վարում գործընկերների հետ Patriot համակարգի հավաքման շուրջ, ներառյալ ուկրաինական անձնակազմի վերապատրաստումը: Շնորհիվ մեր առաջարկի և գործընկեր երկրների հետ խորհրդակցությունների, որոնք տրամադրում են մի շարք հիմնական մասեր և զինամթերք, մենք կարող ենք կարճ ժամանակում Ուկրաինային տրամադրել առնվազն մեկ լիարժեք գործող համակարգ»,- պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենի խոսքերը մեջբերել է Նիդեռլանդների պաշտպանական գերատեսչության կայքը:

Նշվում է, որ Նիդեռլանդները ցանկանում է Patriot համակարգը մատակարարել Կիևին մոտ ապագայում։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ