ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո
1 րոպեի ընթերցում
![ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1138152.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած զանգվածային սողանքից փրկվածներ գտնելը շատ քիչ հավանական է։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Նիլս Քրայերը:
Նշվում է, որ Կաոկալամ գյուղում սողանքից հետո ավելի քան 300 մարդ մնացել է փլատակներում։ Ավելի ուշ ՄԱԿ-ը հաղորդել է 670 զոհի մասին, իսկ երկրի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը հայտնել է, որ սողանքի տակ մնացել է 2000 մարդ։
«Շատ քիչ հավանական է, որ սողանքի տակ գտնվողները ողջ մնան», - ասել է Քրայերը:
Փրկարարական գործողությունները լրջորեն խոչընդոտվել են սողանքի բարդ լանդշաֆտի և հորդառատ անձրևների պատճառով: Հզոր սողանքի պատճառով տարհանվել է 7900 մարդ։