Լեհաստանի ԱԳՆ-ն չի բացառել Ուկրաինա զորք ուղարկելը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին չի բացառել լեհական զորքերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazeta Wyborcza պարբերականին նախարարի տված հարցազրույցը։

«Մենք չպետք է բացառենք որևէ հնարավորություն»,- ասել Սիկորսկին՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Գերմանական Spiegel ամսագիրն իր հերթին կիրակնօրյա համարում գրել էր, որ Բալթյան երկրները և Լեհաստանը տեղեկացրել են Գերմանիային, որ կարող են զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե իրավիճակը Կիևի համար ունենա անբարենպաստ զարգացում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը ճեղքի առաջնագիծը, և Կիևից պահանջ լինի հավելյալ աջակցության։ Մակրոնի խոսքով՝շատ երկրներ համաձայնել են Ֆրանսիայի մոտեցմանը զորքերի հնարավոր տեղակայման հարցում։

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ