Միջազգային

Չեխիայում սեպտեմբերին կանցկացվեն Սենատի ընտրություններ

1 րոպեի ընթերցում

Չեխիայում սեպտեմբերին կանցկացվեն Սենատի  ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չեխիայի նախագահ Պետր Պավելը հանրապետության խորհրդարանի Սենատի (վերին պալատի) ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 20-ին և 21-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Չեխիայի նախագահի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ միաժամանակ տեղի կունենան տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

«Հանրապետության նախագահը, Սահմանադրությանը և համապատասխան ընտրական օրենքներին համապատասխան, որոշել է Չեխիայի Սենատի և տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել 2024 թվականի սեպտեմբերի 20-ին և շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին»,- ասված է Չեխիայի նախագահի մամուլի ծառայության կայքում հրապարակված փաստաթղթում։

Ընտրությունների անցկացման օրվա մասին հրամանագիրը պետք է ստորագրի նաեւ երկրի վարչապետը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում