Միջազգային

Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը չի թռչի Ճապոնիայի վրայով

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը չի թռչի Ճապոնիայի վրայով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայից հրթիռի արձակումից հետո ճապոնական Օկինավայի բնակիչների տարհանման նախազգուշացումը հանվել է։ Հրթիռը չի թռչի Ճապոնիայի վրայով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է ճապոնական «J-Alert» արտակարգ նախազգուշացման համակարգի միջոցով տարածված հաղորդագրության մեջ։

«NHK» հեռուստաալիքն էլ ցուցադրել է երկնքում պայթյունի նման վառ բռնկման կադրեր՝ Չինաստանի և ԿԺԴՀ սահմանի մոտ: Տեղացի դիտորդները խոստովանում են, որ արբանյակի արձակումը հնարավոր է՝ անհաջող է ավարտվել:

Ճապոնիայի առափնյա պահպանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ԿԺԴՀ-ից ծանուցում է ստացել մայիսի 27-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում արբանյակ արձակելու ծրագրերի մասին: Այն տարածքները, որտեղ ակնկալվում է, որ կընկնեն հրթիռային բեմերը, Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս են:

2023-ի նոյեմբերի 21-ին ԿԺԴՀ-ն երկու անհաջող փորձից հետո արձակել է իր առաջին հետախուզական արբանյակը: Հետո խոստացել էր 2024 թվականին գործարկել ևս երեք սարք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում