Սաուդյան Արաբիան 12 տարվա ընդմիջումից հետո դեսպան է նշանակել Սիրիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը նոր դեսպան է նշանակել Սիրիայում։ Թագավորության դիվանագիտական ​​ներկայացուցչությունը Դամասկոսում կգլխավորի Սեյֆ բեն Սաուդ ալ Մուջֆելը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Սաուդյան Արաբիան և Սիրիան համաձայնության էին եկել վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները 2023 թվականի մայիսին։ Էր Ռիադում Սիրիայի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը երկրների միջև հարաբերությունների կարգավորումից հետո մի քանի ամիս անց։ Այս տարվա սկզբին Սաուդյան Արաբիան բացել է իր դեսպանատունը Դամասկոսում․ այն ղեկավարում էր գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց հետո արաբական երկրների մեծ մասը, չկարողանալով զիջումների հասնել Դամասկոսից՝ հօգուտ ընդդիմության, հետ էին կանչել իրենց դեսպաններին և միացել հանրապետության տնտեսական բոյկոտին։ Հակամարտության ընթացքում Կատարը, Սաուդյան Արաբիան և մի շարք այլ պետություններ ֆինանսական և ռազմական օգնություն են ցուցաբերել զինված խմբավորումներին, որոնք հանդես էին գալիս Սիրիայի կառավարության դեմ։ Հետագայում որոշ երկրներ, այդ թվում՝ Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Օմանը կարգավորել են հարաբերությունները Սիրիայի հետ և վերսկսել իրենց դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքը Դամասկոսում։

2023 թ․ մայիսին Սիրիայի նախագահը 2010 թվականից ի վեր առաջին անգամ մասնակցել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին, որն անցկացվել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Դրանից ոչ շատ առաջ Արաբական պետությունների լիգայի խորհուրդը որոշում է ընդունել Սիրիային վերադարձնել տարածաշրջանային կազմակերպությանը լիիրավ անդամակցությունը, որը դադարեցվել էր 2011 թվականի նոյեմբերին։ 2023 թվականի նոյեմբերին Սիրիայի նախագահը կատարել է երկրորդ այցը թագավորություն՝ մասնակցելու ԱՊԼ-ի արտակարգ գագաթնաժողովին, որը նվիրված էր Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ