Միջազգային

Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի շահերից չի բխում ՌԴ-Ուկրաինա հակամարտության կողմ դառնալը

3 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի շահերից չի բխում ՌԴ-Ուկրաինա հակամարտության կողմ դառնալը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այն կարծիքին է, որ դաշինքի որևէ երկրի ներգրավումն Ուկրաինայի հակամարտության մեջ կխարխլի կազմակերպության միասնությունը և սպառնալիքի տակ կդնի Կիևին հետագա աջակցությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Կան տարբեր տեսակետներ, բայց ՆԱՏՕ-ի շահերից է բխում օգնությունը ցուցաբերել այնպես, որպեսզի դա դաշինքը չդարձնի հակամարտության կողմ: Դաշինքի ճնշող մեծամասնությունն աջակցում է Ուկրաինային, բայց դաշինքի անդամներից շատերը պատրաստ չեն գնալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի լայնածավալ հակամարտության: Ուստի կարծում եմ, որ Ուկրաինային օգնության շարունակական հոսք ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել, որ դաշինքն անմիջականորեն չներգրավվի հակամարտության մեջ: Հակառակ դեպքում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցի շուրջ միասնությունը կխախտվի», - հայտարարել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով` «որքան ուժեղ է Ուկրաինային աջակցությունը, այնքան ավելի զգույշ պետք է լինել գործողությունների կոչերում, որոնք կարող են մեզ պառակտել»:

«Մենք միասնություն ունենք օգնություն ցուցաբերելու հարցում, բայց չկա միասնություն (հակամարտությունում) ուղղակի ներգրավվածության հարցում: Եթե ​​ՆԱՏՕ-ի ուժերն անմիջականորեն ներգրավվեն հակամարտության մեջ՝ գրոհելով ռուսական միջոցների վրա Ուկրաինայի ցամաքում կամ օդում, ապա մենք կհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի համար դժվար կլինի մնալ հակամարտությունից դուրս», - պարզաբանել է նա։

«Ուկրաինային տրված սպառազինությունն ուկրաինական է և դադարում է մերը լինել, և Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք», - նշել է գլխավոր քարտուղարը։

Ուստի նրա խոսքով՝ Ուկրաինան կարող է զենք օգտագործել ՌԴ-ի ​​այն ռազմական թիրախներին հարվածելու համար, որոնք օգտագործվում են ուկրաինական տարածքի վրա գրոհների համար։

Բուլղարիայում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վերաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների և նրա 25 գործընկեր երկրների շուրջ 400 խորհրդարանականներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, վեհաժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել եզրափակիչ հռչակագրի փոփոխությանը, որն Ուկրաինային թույլ է տալիս հարձակվել Ռուսաստանի տարածքի օբյեկտների վրա՝ ՆԱՏՕ-ի զենքի օգտագործմամբ:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում