Ստոլտենբերգը հայտարարել է, որ արևմտյան զենքերով ՌԴ-ին հարվածելու սահմանափակումները խոչընդոտում են Կիևի ինքնապաշտպանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում արևմտյան երկրներին կոչ է արել վերանայել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքին իրենց մատակարարած զենքերով հարվածելու սահմանափակումները։ Ըստ Ստոլտենբերգի՝ դա խոչընդոտում է ինքնապաշտպանվելու՝ Կիևի հնարավորություններին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Barron’s պարբերականից։

«ՆԱՏՕ-ի երկրները, որոնք զենք են մատակարարում Ուկրաինային, ընդունում են որոշումներ, թե ինչ հիմքերով է այն մատակարարվում... Եկել է ժամանակը՝ մտածելու որոշ սահմանափակումների վերացման մասին, քանի որ մենք այսօր տեսնում ենք, որ, օրինակ, Խարկովի շրջանում առաջնագիծը և սահմանը գրեթե նույնն են», - ասել է Ստոլտենբերգը Բուլղարիայում անցկացվող նիստի ժամանակ:

«Եթե ուկրաինացիները չեն կարող հարձակվել ռազմական թիրախների վրա Ռուսաստանի տարածքում, ապա ուկրաինացիների ձեռքն, ասես, կապված լինի մեջքի հետևում, ինչը նրանց համար շատ դժվար է դարձնում պաշտպանությունը», - հավելել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

Նա շեշտել է, որ Ուկրաինան իրավունք ունի պաշտպանելու իրեն:

«ՆԱՏՕ-ի որոշ երկրներ վերացրել են սահմանափակումները, այժմ եկել է ժամանակը՝ վերացնելու մնացած սահմանափակումները․․․․ Ինքնապաշտպանությունը նաև ներառում է Ռուսաստանի ներսում օրինական ռազմական թիրախներին հարվածելու իրավունքը», - ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև ընդգծել է, որ զենքի 99 %-ը Կիևին մատակարարում են ՆԱՏՕ-ի երկրները՝ հավելելով, որ այդ զենքն «օգնել է լուրջ կորուստներ պատճառել ռուսական բանակին»:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ