Գազայում հայտնել են իսրայելական ավիահարվածներից առնվազն 35 զոհի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահական և արտակարգ ծառայություններին։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ օդուժը Ռաֆահում հարվածել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման օբյեկտներից մեկին՝ «հիմնվելով ճշգրիտ հետախուզական տվյալների վրա»։ Ըստ ԻՊԲ-ի՝ հարվածի հետևանքով զոհվել է Հորդանան գետի արևմտյան ափին ՀԱՄԱՍ-ի աշխատակազմի ղեկավարը և մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա, որը պատասխանատու էր Իսրայելի վրա իրականացված հարձակումների համար։

«ԻՊԲ-ն տեղյակ է այն հաղորդումներից, որ հարվածի և դրան հաջորդող հրդեհի հետևանքով շրջակայքում գտնվող մի քանի քաղաքացիական անձինք են վնասվել։ Միջադեպը ուսումնասիրվում է», - նշված է հայտարարությունում։

Գազայի առողջապահական իշխանությունների տվյալներով՝ վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Հարվածն իրականցվել է Ռաֆահի արևմուտքում գտնվող Թել ալ Սուլթանի թաղամասում, որտեղ հազարավոր մարդիկ ապաստանել են քաղաքի արևելքում ԻՊԲ-ի սկսած գործողություններից հետո։

Չնայած Ռաֆահին հարվածներ չհասցնելու բազմաթիվ միջազգային կոչերին, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները։ Մայիսի 26-ին ԻՊԲ-ն հայտնել էր, որ 8 արկ է արձակվել Ռաֆահի տարածքից. դրանց մի մասը խոցվել է, տուժածներ չկան։

ՀԱՄԱՍ-ից հայտնել են, որ հրթիռներ են արձակվել՝ ի պատասխան Իսրայելի կողմից «քաղաքացիական անձանց կոտորածների»։

Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, գրեթե 36 000 պաղեստինցի է զոհվել։ Իսրայելը հարձակում է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում շուրջ 1200 մարդ էր զոհվել, ավելի քան 250 մարդ՝ գերեվարվել։

Հայերեն English

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է