Չինաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան բարձր մակարդակի առաջին հանդիպումն են անցկացրել վերջին գրեթե 5 տարվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեուլում հանդիպում է կայացել Չինաստանի վարչապետ Լի Ցյանի, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի միջև։ Սա 2019 թվականից ի վեր երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումն է, որն ուղղված է ազատ առևտրի շուրջ համաձայնության և անվտանգության շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը։

Գագաթնաժողովի բացմանը Լի Ցյանը հայտարարել է, որ բանակցությունները «և՛ վերագործարկում են, և՛ նոր սկիզբ», և կոչ է արել համապարփակ կերպով վերսկսել Արևելյան Ասիայի տնտեսական հսկաների միջև համագործակցությունը՝ անջատելով քաղաքականությունը տնտեսական և առևտրային հարցերից։

Եռակողմ գագաթնաժողովից հետո կողմերը համատեղ հայտարարություն են արել, որում կողմ են հանդես գալիս Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը և Հյուսիս-Արևելյան Ասիայում կայունության վերականգնմանը։

Գագաթնաժողովի ժամանակ կողմերը նաև պայմանավորվել են արագացնել բանակցությունները ազատ առևտրի մասին համաձայնության շուրջ՝ «ձգտելով ազատ, արդար, համապարփակ, բարձրորակ և փոխշահավետ համաձայնության իրականացման»։

Եռակողմ բանակցությունների հիմնական թեմաներից են եղել առևտուրը և տնտեսությունը, մարդասիրական փոխանակումները, կայուն զարգացումը և արձագանքը կլիմայի փոփոխությանը, առողջապահությունը և բնակչության ծերացման խնդիրը, գիտությունն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև աղետների հետևանքների դեմ պայքարում համագործակցությունը։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ