ՀԿԵ-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերականգնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի հյուսիսի եղանակային վատ պայմանների պատճառով վնասված հատվածներում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի հյուսիսում եղանակային անբարենպաստ պայմանների և երկաթուղային գծերի վնասման պատճառով մայիսի 26-ից չեղարկվում են Երևան - Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների ուղերթները:

«Վրաստանի հետ երկաթուղային կապն ընդհատվել է: Ուղևորները գիշերել են «Այրում» կայարանում, առավոտյան ՀԿԵ-ի կողմից նրանց տրամադրվել է նախաճաշ և ավտոբուսներ՝ Երևան տեղափոխվելու համար:

ՀԿԵ - ում ստեղծվել է օպերատիվ շտաբ ՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ։ Մի քանի կայաններ հեղեղվել են, երկաթուղային գիծը վնասվել է։ Թե որքանով է վնասվել երկաթուղային գիծը և երբ կվերականգնվի երթևեկությունը, պարզ կլինի միայն այն բանից հետո, երբ ջուրը կիջնի և հնարավոր կլինի գնահատել ավերածությունների մասշտաբները:

Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։

Տոմսերի վերադարձի վերաբերյալ. այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղերում:

Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ www.railway.am պաշտոնական կայքում։

Հայերեն Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ