Շվեյցարիան Իրաքին է վերադարձրել հինմիջագետքյան արտեֆակտներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիան Իրաքին է վերադարձրել հինմիջագետքյան երեք արտեֆակտներ, որոնք բռնագրավվել են Ժնևում քրեական գործի շրջանակներում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Արտեֆակտների հանձնման պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել Բեռնում, մասնակցել են Շվեյցարիայի ներքին գործերի նախարար Էլիզաբեթ Բաումե Շնայդերը և Իրաքի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը։

Ըստ Շվեյցարիայի կառավարության՝ խոսքը վերաբերում է «մ.թ.ա. 8-րդ դարի ասորեստանյան երկու մեծ բարձրաքանդակների՝ Նիմրուդ Կալհու հնավայրից, ինչպես նաև մ.թ. 2-3-րդ դարերի թագավորի կիսանդրու մի բեկորի՝ հնագույն Հաթրա քաղաքից»։

«Վերադարձված իրերը պատկանում են Միջագետքի ժառանգությանը, որը դասվում է իրաքյան մշակութային արժեքների կատեգորիային, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի տակ։ Արտեֆակտները հայտնաբերվել և ինդեքսավորվել են 1856/57, 1959 և 1976 թվականներին պաշտոնական պեղումների ժամանակ։ Հետագայում դրանք ապօրինաբար տարվել են Իրաքից անհայտ ժամանակ և անհայտ հանգամանքներում», - պարզաբանել են Բեռնում:

Այդ արտեֆակտները բռնագրավվել են 2023 թվականին Ժնևի կանտոնում տեղի ունեցած քրեական դատավարության ընթացքում և այնուհետև հանձնվել են Շվեյցարիայի Մշակույթի դաշնային վարչությանը՝ ծագման երկիր վերադարձման համար:

Բեռնում ընդգծել են, որ «դա 2005 թվականից ի վեր Շվեյցարիայի կողմից Իրաքին (խմբ․՝ պատմության և մշակույթի) առարկաների վերադարձման հինգերորդ դեպքն է և, անտարակույս, ամենանշանակալիցը»:

Երկու երկրներն էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թվականի Մշակութային արժեքների ապօրինի արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելման և կանխման միջոցների կոնվենցիայի մասնակիցներ են:

Հայերեն Русский

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում խնձորի բերքը կարող է այս տարի աճել 17,5%-ով. Moldpres

Բուլղարիայում գործարկվել է Սև ծովի ջրային սպորտաձևերի ծառայությունների ինտերակտիվ քարտեզ․ BTA