Միջազգային

Իսրայելի ԱԳՆ-ն Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանն արգելել է ծառայություններ մատուցել պաղեստինցիներին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի ԱԳՆ-ն Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանն արգելել է ծառայություններ մատուցել պաղեստինցիներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ որոշել է Իսպանիայի հյուպատոսությանն արգելել ծառայություններ մատուցել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տարածքների բնակիչներին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կացի գրառումը X սոցիալական հարթակում։

«Ես որոշում եմ ընդունել թույլ չտալ Իսրայելում Իսպանիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության և պաղեստինցիների միջև կապը, ինչպես նաև Երուսաղեմում իսպանական հյուպատոսությանն արգելել ծառայություններ մատուցել Հորդանանի արևմտյան ափի պաղեստինցիներին», - գրել է Կացը:

Նրա խոսքով՝ այս միջոցը պատասխան է Իսպանիայի կողմից Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելուն, ինչպես նաև Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասի` «ազատագրել Պաղեստինը գետից մինչև ծով» կոչին։

Մայիսի 22-ին Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան որոշում են ընդունել ճանաչել Պաղեստինի պետականությունը։ Որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին։ Այս քայլից հետո Իսրայելի ԱԳՆ-ն այդ երկրների դեսպաններին հետ է կանչել խորհրդակցությունների համար։

Ներկայում Պաղեստինը ճանաչում է 146 երկիր, որոնցից ութը եվրոպական են՝ Բուլղարիա, Հունգարիա, Կիպրոս, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Չեխիա և Շվեդիա։ Բացի այդ, Պաղեստինը ճանաչում են բոլոր արաբական երկրներն ու պետությունները, որոնք կապված են Չմիացած երկրների շարժման հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում