Ճապոնիան և Հարավային Կորեան հայտարարել են ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայից զենք ստանալու և Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով: Պատժամիջոցները սահմանվել են ռուսաստանյան ինը ընկերության, Կիպրոսում գրանցված երկու ընկերությունների և ռուսաստանցի մեկ գործարարի նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այդ մասին մայիսի 24-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։ Նա չի հստակեցրել ընկերությունների անունները և ռուսաստանցու անունը։

Բացի այդ, Մոսկվայի և Փհենյանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին է հայտարարել Սեուլը։ Հարավային Կորեայի պատժամիջոցները վերաբերում են ԿԺԴՀ-ի յոթ քաղաքացիների և երկու ռուսական նավերի:

Ըստ Հարավային Կորեայի արտգործնախարարության հայտարարության՝ նշված անձանց և ռուսական նավերի դեմ պատժամիջոցները կապված են Փհենյանի միջուկային և հրթիռային մշակումների համար նյութերի մատակարարման և այդ մշակումների ֆինանսավորման մեջ նրանց ներգրավվածության հետ։

Սեուլի հայտարարության մեջ նաև ասվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված քաղաքացիներն ու կազմակերպությունները զբաղվում էին ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի միջև զինամթերք փոխադրելով: Ցուցակում ներառված անձանց հետ ցանկացած ֆինանսական գործարք կպահանջի Հարավային Կորեայի իշխանությունների հատուկ թույլտվությունը:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ