Միջազգային

Պապուա Նոր Գվինեայում սողանքի զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների. Reuters

1 րոպեի ընթերցում

Պապուա Նոր Գվինեայում սողանքի զոհերի թիվը կարող է հասնել հարյուրների. Reuters

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պապուա Նոր Գվինեայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում զանգվածային սողանքը ծածկել է տասնյակ տներ՝ հողի տակ թողնելով ընտանիքների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ տեղի բնակիչներից մեկը հայտնել է գրեթե 300 զոհի մասին։

Սողանքի տակ է մնացել ավելի քան 50 տուն։ Միջադեպը տեղի է ունեցել Էնգա նահանգի գյուղերից մեկում՝ մայրաքաղաքից մոտ 600 կմ դեպի հյուսիս, տեղական ժամանակով առավոտյան 3-ի մոտ, երբ մարդիկ դեռ քնած են եղել։

Ավստրալիայի և տեղի լրատվամիջոցները հայտնել են ավելի քան 100 զոհի մասին։

Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն հայտարարել է, որ իշխանություններն աղետի վայր են ուղարկել աղետների կառավարման հարցով պաշտոնյաների, երկրի պաշտպանության ուժերին և այլ օժանդակ ուժերի՝ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման և ենթակառուցվածքի վերակառուցման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում