Օրբանը հայտարարել է, որ Եվրոպան պատերազմի է պատրաստվում Ռուսաստանի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արևմտյան քաղաքական գործիչների և լրագրողների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Եվրոպան պատրաստվում է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին նա ասել է Kossuth ռադիոկայանի եթերում։

«Մինչև երկու համաշխարհային պատերազմները ԶԼՄ-ներում բավականին երկար ժամանակ նախապատրաստում էին պատերազմի մեջ մտնելուն: Կարծում եմ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Բրյուսելում և Վաշինգտոնում, բայց ավելի շուտ Բրյուսելում, քան Վաշինգտոնում, մի տեսակ տրամադրությունների նախապատրաստում է հնարավոր անմիջական հակամարտությանը: Կարելի է հանգիստ ասել, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում, որպեսզի Եվրոպան մտնի պատերազմի մեջ. դա տեղի է ունենում ԶԼՄ-ներում և քաղաքական գործիչների հայտարարություններում», - ասել է քաղաքական գործիչը։

Օրբանն ընդգծել է, որ հավանական չի համարում Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի երկրի վրա, իսկ «ռուսական սպառնալիքի» մասին խոսակցությունները Արևմուտքի մանևրն է պատերազմի մեջ մտնելուն պատրաստվելու համար։

Չբացահայտելով մանրամասները` Օրբանն ասել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում աշխատանքային խմբերն այժմ ուսումնասիրում են, թե դաշինքն ինչպես կարող է մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը։

Ինչպես հիշեցրել է Հունգարիայի վարչապետը, ՆԱՏՕ-ն ստեղծելիս չէր խոսվում այն ​​մասին, որ այն գործելու է իր տարածքից դուրս։

«Իրավաբանները բավականին լուրջ աշխատանք են տանում՝ ուսումնասիրելով, թե ինչպես Հունգարիան կարող է լինել ՆԱՏՕ-ի անդամ և, դրա հետ մեկտեղ, չմասնակցել ՆԱՏՕ-ի գործողություններին դաշինքի տարածքից դուրս: Սա այն է, ինչը պետք է որոշի հունգարական դիվանագիտությունը», - հավելել է նա։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ