Չինաստանում 8 մարդ է զոհվել զանգվածային դանակահարության հետևանքով
1 րոպեի ընթերցում
![Չինաստանում 8 մարդ է զոհվել զանգվածային դանակահարության հետևանքով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1137846.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի կենտրոնական Հուբեյի նահանգում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել, ևս 1-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին։
Արտակարգ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 23-ին Սյաոու ոչ մեծ բնակավայրում։
53-ամյա հարձակվողը, ըստ հրապարակման, ենթադրաբար տառապում է հոգեկան խանգարումներով։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։ Կատարվում է հետաքննություն։