Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների առջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շուտով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 23-ին այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը։

«Եվ այսօր ես ուրախ եմ ձեզ հայտնել ևս մի բան: Մենք շուտով Կապիտոլիումում հյուրընկալելու ենք վարչապետ Նեթանյահուին Կոնգրեսի համատեղ նիստում: Այո: Դա կլինի ժամանակին և, ինչպես ինձ թվում է, Իսրայելի կառավարությանն աջակցության ուժեղ ցուցադրություն նրանց համար ամենադժվարին պահին», - ասել է հանրապետական խոսնակը Իսրայելի դեսպանատանը կայացած ամենամյա ընդունելության ժամանակ։

Ջոնսոնն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ խոսել է Նեթանյահուի հետ, և որ իրենք աշխատում են համաձայնեցնել Իսրայելի վարչապետի՝ Կոնգրեսի առջև համատեղ ելույթի ժամկետը: Այս նախաձեռնության համար պահանջվում էր Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերի աջակցությունը, որն արդեն տվել է իր համաձայնությունը:

Վերջին շրջանում ԱՄՆ վարչակազմի և Իսրայելի ղեկավարության միջև լարվածություն է առաջացել, քանի որ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածի բազմաթիվ տեղահանվածների համար ապաստան դարձած Ռաֆահ քաղաքում, իսկ ԱՄՆ-ն բազմիցս կոչ է արել անել ավելին՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ