Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել ձեռնպահ մնալ դեպի Թայվան կոնգրեսականների այցելություններ կազմակերպելուց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնպահ մնա Կոնգրեսի անդամների՝ Թայվան այցեր կազմակերպելուց, սակայն եթե Վաշինգտոնը շարունակի այդ ճանապարհը, ապա նա կկրի հետևանքների ողջ պատասխանատվությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին-ն՝ մեջբերելով Չինաստանի ԱԳՆ խոսնակն հայտարարությունը լրատվականների հետ ճեպազրույցից։

«Չինաստանը միշտ վճռականորեն դեմ է եղել ԱՄՆ-ի և Թայվանի միջև պաշտոնական շփումների ցանկացած ձևին, ինչպես նաև Թայվանի գործերին Վաշինգտոնի միջամտությանը ցանկացած ձևով կամ պատրվակով»,- ասել է Վենբինը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսը երկրի կառավարության անբաժանելի մասն է և պետք է խստորեն պահպանի ԱՄՆ-ի վարած «մեկ Չինաստանի» քաղաքականությունը։

«Եթե ԱՄՆ կոնգրեսականներն այցելեն Թայվան, դա կլինի «մեկ Չինաստան» սկզբունքի և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեի դրույթների կոպիտ խախտում, միջամտություն Չինաստանի ներքին գործերին, դա կվնասի նաև ժողովրդի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Չինաստանի Հանրապետությունը․․․»,- ասել է նա։

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ «եթե Միացյալ Նահանգները պնդի իր այդ ճանապարհը, նա կկրի հետևանքների ողջ պատասխանատվությունը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը հայտարարել է, որ գլխավորելու է պատվիրակությունը, որը մայիսի վերջին կայցելի Թայվան՝ շնորհավորելու կղզու վարչակազմի նոր ղեկավարին երդմնակալության կապակցությամբ։

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ