Պուտինը և Բահրեյնի թագավորը Կրեմլում բանակցություններ են վարել նեղ ձևաչափով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան բանակցություններ են վարել Կրեմլում։ Հանդիպումը տեղի է ունեցել նեղ ձևաչափով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Կողմերի հանդիպման օրակարգում են եղել ռուս-բահրեյնյան համագործակցության վիճակը և հեռանկարները առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի հարցեր:

Արաբական պետությունների լիգայում Բահրեյնի նախագահությամբ պայմանավորված՝ կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրները, առաջին հերթին՝ պաղեստինաիսրայելական հակամարտության սրումը և մերձավորարևելյան իրադրության կարգավորումը։

Նեղ ձևաչափով բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Հանդիպման այս հատվածը փակ է ԶԼՄ-ների համար։

Բանակցությունների արդյունքներով կստորագրվեն համատեղ փաստաթղթեր:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ