Մոսկվայի մարզի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով կա 7 զոհ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի «Սնեգիր» այգեգործական ոչ առևտրային ընկերության հոսթելում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Ինչպես հայտնում է Մոսկվայի մարզի դատախազությունը, հանրակացարանում բռնկված հրդեհից հետո հարուցվել է քրեական գործ անօրինական միգրացիայի կազմակերպման փաստով։

«Ըստ հետաքննության տվյալների՝ 23-ամյա տղամարդը վարձակալել է մասնավոր տուն, որը հետագայում բնակության համար տրամադրվել է օտարերկրյա քաղաքացիների, որոնք գրանցում չեն ունեցել Ռուսաստանի Դաշնությունում», - հայտնել են դատախազությունում:

Հայերեն