Նորվեգիան մայիսի 29-ից լրացուցիչ կսահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի իշխանությունները մայիսի 29-ից երկիր մուտքի լրացուցիչ սահմանափակումներ կմտցնեն Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք ժամանում են զբոսաշրջության նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Նորվեգիայի արտգործնախարարությունը։

Խոսքը ռուսաստանցիների համար դեռ 2022 թ․ գարնանը մտցված այցագրային սահմանափակումների հետագա խստացման մասին է: Այդ ժամանակվանից ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային այցագրերի տրամադրումը հիմնականում դադարեցվել է, նշել են նախարարությունում։

«Այժմ նրանց համար երկիր մուտքի հնարավորությունը լրացուցիչ կսահմանափակվի…. Զբոսաշրջության և ոչ առաջնահերթ այլ նպատակներով Նորվեգիա ժամանող Ռուսաստանի քաղաքացիներին թույլ չեն տա երկիր մուտք գործել սահմանահատմամբ: Կանոնների խստացումը տարածվում է ինչպես Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնց Նորվեգիան այցագիր է տվել մինչև 2022 թ. գարնանը կանոնների խստացումը, այնպես էլ այն անձանց վրա, որոնց այցագիրը տրվել է Շենգենյան համաձայնագրի այլ երկրների կողմից», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Առանձին դեպքերում բացառություններ կլինեն, օրինակ, Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք հյուր են գալիս Նորվեգիայում ապրող մերձավոր ազգականներին (ծնողներ, պաշտոնապես գրանցված ամուսիններ, փաստացի ամուսիններ և երեխաներ), ինչպես նաև Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք աշխատանքի կամ ուսման նպատակով ժամանում են Նորվեգիա կամ Շենգենյան համաձայնագրի այլ երկիր:

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ