Նոր Կալեդոնիա այցի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ ոստիկանության օգնական ուժերը կմնան կղզում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ոստիկանության և ժանդարմերիայի աշխատակիցների օգնական ուժերը կմնան Նոր Կալեդոնիայում (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) այնքան ժամանակ, որքան պահանջվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահն արշիպելագ կատարած այցի ընթացքում։

«Անվտանգության ուժերը, որոնք առաջիկա մի քանի ժամում կտեղակայվեն Նոր Կալեդոնիայում, այնտեղ կմնան այնքան ժամանակ, որքան պահանջվի: Առաջնահերթ խնդիրը հանրապետական ​​կարգի վերականգնումն է», - Մակրոնի խոսքերն է մեջբերում Le Monde պարբերականը:

Ըստ լրատվամիջոցի՝ Էմանուել Մակրոնը Նոր Կալեդոնիայում Ֆրանսիայի Գերագույն հանձնակատարի գրասենյակ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ արշիպելագ ուղարկված իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը կհասցվի մինչև 3000-ի, և հավելել է, որ նրանց ներկայությունը կարող է շարունակվել այնտեղ նույնիսկ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ժամանակ:

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ արտակարգ դրության ռեժիմը չի երկարաձգվի 12 օրից ավելի, եթե տեղի հասարակական և քաղաքական գործիչները կոչ անեն հանել ճանապարհներին տեղադրված բարիկադները։

Ֆրանսիայի ղեկավարը նաև հավաստիացրել է, որ խաղաղության հասնելը չպետք է լինի կղզում անցկացված անկախության երեք հանրաքվեների արդյունքներից նահանջելու ճանապարհով։

«Ես ցանկանում եմ, որ մենք ունենանք արդար, անկեղծ, շիտակ քննարկումներ քաղաքական և ինստիտուցիոնալ հարցերի, ինչպես նաև նախագծերի շուրջ այն շրջանակներում, որոնք ես նշել եմ 2018 թվականի իմ այցի ժամանակ: Մենք պետք է հանգենք կառուցողական խաղաղության», - ասել է նա տեղի քաղաքական գործիչների հետ զրույցի ժամանակ։

Մակրոնը հանդիպել է նաև Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցների հետ։

Հայերեն Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ