Միջազգային

Արգենտինայի նախագահն իր գրքի շնորհանդեսը վերածել է ռոք համերգի՝ երգելով 8000-անոց հանդիսատեսի առաջ

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի նախագահն իր գրքի շնորհանդեսը վերածել է ռոք համերգի՝ երգելով 8000-անոց հանդիսատեսի առաջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյն իր նոր գրքի շնորհանդեսի ժամանակ երգել է Բուենոս Այրեսի համերգասրահի բեմից՝ 8000 հոգու առաջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Միլեյը երաժիշտների նվագակցությամբ կատարել է La Renga խմբի երգը՝ փոփոխված տեքստով։

«Ես արքա եմ։ Ես առյուծ եմ», - բացականչել է Միլեյը։

Երաժշտական ​​մասից հետո Միլեյը շնորհակալություն է հայտնել իր կառավարության անդամներին և «Ազատությունը գալիս է» կոալիցիայի օրենսդիրներին՝ առանձին նշելով իր քրոջը՝ Կարինա Միլեյին՝ նախագահական աշխատակազմի գլխավոր քարտուղարին, որը հայտնի է որպես «շեֆ»:

Այնուհետև երկրի ղեկավարն սկսել է իր «Կապիտալիզմ, սոցիալիզմ և նեոդասական ծուղակ» գրքի շնորհանդեսը, որտեղ, ըստ ABC News-ի, նա գրում է Ավստրիական տնտեսագիտական դպրոցի առավելությունների և տնտեսական գործընթացներին պետության միջամտության վնասի մասին։

Միլեյը, որը նախագահի պաշտոնն ստանձնել է 2023 թ․ դեկտեմբերի 10-ին, իրեն համարում է ազատականության կողմնակից և անարխո-կապիտալիստ: Նա հանդես է գալիս կառավարության նվազագույն միջամտության օգտին և խոստանում է լուծել Արգենտինայի տնտեսական խնդիրները՝ վերացնելով բյուջեի դեֆիցիտը ծախսերի կրճատման միջոցով:

Արգենտինայի Կաթոլիկ համալսարանի հետազոտողների տվյալներով՝ տարվա առաջին եռամսյակում Միլեյի կառավարության շոկային միջոցառումների ֆոնին երկրում աղքատության մակարդակը բարձրացել է մինչև 55 %: Դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 49,5 %:

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում